Ինչի՞ց սկսվեց գաղափարը
Ֆրանսերեն սովորելը կարող է լինել հետաքրքիր ու դյուրին, եթե ճիշտ մոտեցում գտնենք։ Բայց երբ ուսուցչի աչքերով ես նայում դասապրոցեսին, հաճախ նկատում ես ուսումնական նյութերի պակասը, որը կխթանի սովորողների հետաքրքրությունն ու ակտիվ ներգրավվածությունը։
Իմ՝ որպես ուսուցչի ճանապարհորդությունը սկսվեց հենց այսպիսի մարտահրավերով։ Դպրոցում դասավանդելիս հաճախ մտածում էի՝ ինչպե՞ս կարելի է ֆրանսերենը դարձնել ավելի գրավիչ, հիշվող և մատչելի աշակերտների համար։ Սկսեցի փնտրել տարբեր դիդակտիկ նյութեր գրախանութներում, փորձելով գտնել այնպիսի ուսումնական գործիքներ, որոնք կհեշտացնեն բառապաշարի յուրացումը։ Սակայն փնտրածս այդպես էլ չգտա։
Այս բացը տեսնելով՝ ինձ մոտ ծնվեց գաղափարը ստեղծել ֆրանսերեն ուսուցանող վիզուալ քարտեր, որոնք միաժամանակ կլինեն գրավիչ, կրթական և հեշտ օգտագործման համար։ Այդպես ծնվեց MémoCartes-ի գաղափարը՝ ուսուցողական քարտեր, որոնք նախատեսված են ինչպես աշակերտների, այնպես էլ ֆրանսերեն սովորել ցանկացողների համար։
Գաղափարից մինչև իրականություն ճանապարհը երկար էր, բայց ոգևորությունը և ուսուցման նկատմամբ սերը ինձ տարան առաջ։ Ստեղծվեց առաջին հավաքածուն՝ վայրի և ընտանի կենդանիների թեմայով, որը ֆրանսերեն լեզվին ծանոթանալու հիանալի միջոց դարձավ։ Յուրաքանչյուր քարտ ոչ միայն պատկերում է կենդանուն, այլև ներկայացնում է նրա անվանումը հայերեն և ֆրանսերեն՝ դարձնելով սովորելու գործընթացը տեսողական և հիշվող։
Mémocartes-ը ծնվեց անհրաժեշտությունից, բայց վերածվեց մի նախագծի, որն այսօր օգնում է շատերին սովորել ֆրանսերեն ավելի հեշտ և հաճելի ձևով։ Այս նախագիծը միայն սկիզբն է, և հուսով ենք, որ այն կդառնա ֆրանսերենի ուսուցման սիրելի գործիք շատերի համար։
Եթե դուք էլ փնտրում եք արդյունավետ ուսումնական միջոց, ապա MémoCartes-ը հենց ձեզ համար է։
Միացեք մեզ այս ուսուցողական ճանապարհին և բացահայտեք ֆրանսերենի հրաշալի աշխարհը:
